Թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Վիեննայում ընթացող ATP 500 մրցաշարում։
Երկրորդ շրջանում աշխարհի 16-րդ ռակետը երկու սեթում հաղթեց չեխ Իրժի Լեգեչկային, որը 31-րդն է ATP-ի դասակարգման աղյուսակում։
1 ժամ 7 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6։3, 6։1 հաշվով։
Ավստրիայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կխաղա Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) խաղի հաղթողի հետ։