«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է կատալոնական ակումբի այլ ղեկավարների հասցեին «Նեգրեյրայի» գործով հնչող մեղադրանքների մասին։
«Բարսելոնան» ոչ մի խախտում չի կատարել. Պետք է վստահել արդարադտությանը, և նրանք են, որ պետք է որոշում կայացնեն։ Մեզ «սիրողները» մի քայլ առաջ են գնացել և արդեն դատապարտել են մեզ։ Մի օր կխոսենք էթիկայի մասին, բայց անցյալի։ Օրինակ՝ Դի Ստեֆանոյի, Ֆիգուի մասին»,- Գասպարի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական դատարանը «Բարսելոնայի» ներկայիս նախագահ Ժոան Լապորտային որպես մեղադրյալ է ճանաչել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Խոսե Նեգրեիրայի գործով։
























































