«Բարսելոնայի» ներկայիս նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ մասնակցելու է կատալոնական ակումբի ղեկավարի հաջորդ ընտրություններին, որոնք կկայանան 2026 թվականին։
«Իրավական առումով ես կարող եմ դա անել: Ես նորից առաջադրվելու իրավունք ունեմ։ Քանի դեռ ես կարող եմ դա անել, ես կանեմ և կցանկանամ դա անել ներկայիս տնօրենների խորհրդի հետ, քանի որ նրանք քրտնաջան աշխատում են և նվիրված են նախագծին:
«Բարսելոնայի» նախագահը կլինի նա, ում կցանկանան տեսնել երկրպագուները»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Լապորտան վերջին անգամ «Բարսելոնայի» նախագահ է ընտրվել 2021 թվականին։