UFC-ի թեթև քաշային 8-րդ համար Արման Ծառուկյանը (20-3) դեկտեմբերի 2-ին ԱՄՆ Օսթին քաղաքում UFC Fight Night 233-ում կհանդիպի դասկարգման աղյուսակի 4-րդ համար Բենեյլ Դարիուշի (22-5) հետ:
Մենամարտը չի լինելու երեկոյի գլխավոր իրադարձությունը և կտևի երեք ռաունդ։
Վերջին մենամարտում Ծառուկյանը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Խոակին Սիլվային (12-4): Մենամարտը տեղի է ունեցել հունիսի 17-ին։
Դարյուշը առաջին շրջանում զիջել է Չարլզ Օլիվեյրային (34-9)։ Մենամարտը տեղի է ունեցել հունիսի 10-ին Կանադայի Վանկուվեր քաղաքի UFC 289-ում։