Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է հատուկ մարզաշապիկ առաջիկա Էլ Կլասիկոյի համար։ Կապտանռնագույնները Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի հանդիպմանը կներկայանան հանրահայտ Rolling Stones երաժշտական խմբի տարբերանշանով մարզաշապիկով։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ «Բարսելոնան» Spotify սթրիմինգ ծառայության հետ համագործակցության շրջանակում երաժիշտների և խմբերի տարբերանշաններով կմասնակցի Էլ Կլասիկոյին։ Rolling Stones-ի տարբերանշանը կկիրառվի մարզաշապիկի վրա՝ համընկնելու խմբի Hackneys Diamonds ալբոմի թողարկման հետ, որը նախատեսված է հոկտեմբերի 20-ին: Սա խմբի առաջին ալբոմն է վերջին 18 տարվա ընթացքում։
Լա լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին։
























































