«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, արդյոք պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով հեռանալ ամերիկյան ակումբից այն պատճառով, որ իր ակումբը MLS-ի փլեյ-օֆֆ դուրս չի եկել։
«Ոչ, ես չեմ պատրաստվում վարձավճարով հեռանալ։ Կմարզվեմ, առաջիկա հանդիպումը կանցկացնեմ «Շառլոտի» հետ և կփորձեմ լավագույն մարզավիճակով մոտենալ նոյեմբերին կայանալիք ազգային հավաքականի խաղերին։
Սրանից հետո ես կվայելեմ իմ արձակուրդը Արգենտինայում։ Առաջին անգամն է, որ դեկտեմբերին ավելի շատ հանգստյան օրեր եմ ունենալու՝ արձակուրդներով, հոգու հանգստությամբ, իմ ժողովրդի հետ։ Ես նորից կվերադառնամ հունվարին, որպեսզի անցնեմ մինչմրցաշրջանային փուլը: Ես կսկսեմ զրոյից և, ինչպես միշտ, հնարավորինս լավ կպատրաստվեմ մրցաշրջանին»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։