Գերմանահայ բռնցքամարտիկ Լեոն Հարտը կանցկացնի իր հերթական մենամարտը։
Հոկտեմբերի 28-ին գերմանական Բիելիեֆելդ քաղաքում 35-ամյա բռնցքամարտիկ WBC միջմայրցամաքային գոտու պաշտպանության ու IBF Եվրոպայի չեմպիոնական գոտու տիտղոսի համար կմրցի ֆրանսիացի Ժան-Ժակ Օլիվիերի հետ։ Այս մասին ArmSport-ը տեղեկացավ բռնցքամարտիկից։
Լեոն Հարթը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 27 մենամարտ ու տարել 22 հաղթանակ։