«Վիլյառեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Սեննան կիսվել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղի մասին իր կարծիքով։ Սեննան խոսել է նաև անգլիացուն ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի հետ համեմատելու մասին։
«Ես հոգնել եմ Բելինգհեմի և Զիդանի համեմատություններից: Բելինգհեմը դեռ երեխա է՝ նա նոր է սկսել խաղալ Իսպանիայի առաջնությունում։ Այո, մրցաշրջանի սկզբում նա գերազանց ելույթ է ունենում։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա սպասում էր, գուցե, նույնիսկ ինքը չէր սպասում:
Նա տաղանդ է, որը կնշանավորի դարաշրջան, բայց դեռ վաղ է նրան համեմատել Զիդանի հետ։ Զիդանը մեծ ժառանգություն ունեցող լեգենդ է։ Պետք է սպասենք առնվազն երեք մրցաշրջան հասկանալու համար՝ արդյոք Բելինգհեմը կարո՞ղ է դառնալ Զիդանի հետ համեմատելի կերպար «Ռեալում», — Սեննայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































