50 տարի առաջ այս օրը գրվեց հայկական ֆուտբոլի ամենափառավոր էջերից մեկը՝ «Արարատն» առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը:
Մոսկվայում 60.000 հանդիսականի ներկայությամբ Կիևի «Դինամոյի» հետ կայացած եզրափակիչ խաղի 89-րդ րոպեին Լևոն Իշտոյանը հավասարեցրեց հաշիվը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 103-րդ րոպեին Իշտոյանը դուբլ ձևակերպեց և գավաթն ուղևորվեց Երևան:
Մոսկվա. Լենինի անվ. կենտրոնական մարզադաշտ
«Արարատ» — «Դինամո» Կիև՝ 2:1 (0:1) (լ․ժ․)
Գոլեր՝ 0:1 Կոլոտով (61՝ 11-մետրանոց), 1:1 Լևոն Իշտոյան (89), 2:1 Լևոն Իշտոյան (103):
«Արարատ»՝ Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան, Սարգսյան, Ալեքսանդր Կովալենկո, Նորայր Մեսրոպյան, Արկադի Անդրեասյան, Սերգեյ Բոնդարենկո (Սերգեյ Պողոսյան, 73), Լևոն Իշտոյան, Էդուարդ Մարկարով (Նիկոլայ Ղազարյան, 73), Հովհաննես Զանազանյան, Նազար Պետրոսյան:
«Դինամո» Կիև՝ Սամոխին, Դամին, Մատվիենկո, Ֆոմենկո, Ռեշկո, Տրոշկին, Մունտյան, Բուրյակ (Զուև, 87), Կոլոտով, Վերեմեև, Բլոխին (Կոնդրատով, 88):
























































