Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին ժամանեց պորտուգալական Պովուա-դի-Վարզին քաղաք, որտեղ կկայանա ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Լուան Մյուլլեր Բարբոսա — «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով — «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան — «Երևան ՖԱ»
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա — «Պլզեն» (Չեխիա)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան — «Վիտեն» (Բելառուս)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսենի Պետրոսյան — «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան — «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Գարեգին Մաշումյան — «Լեոսթանդքոյին»
Արթուր Պատատյան — «Երևան ՖԱ»
Միհրան Դերմենջյան — «Երևան ՖԱ»
ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին:
























































