«Փյունիկի» ֆուտբոլիստներ Լևոն Վարդանյանն ու Սերգեյ Միքայելյանը հրավեր են ստացել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականից։
Թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի հոկտեմբերի 8-ից 17-ը ու երկու հանդիպում կունենա Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի շրջանակում։
Հոկտեմբերի 13-ին մեր ընտրանին Բուխարեստում կմրցի Ռումինիայի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 17-ին Երևանում կխաղա Շվեյցարիայի հետ։
























































