Արցախից բռնի տեղահանված Կարապետ Կարապետյանն ընդունվել է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա։ Այս մասին հայտնում է «Շիրակի» ֆեյսբուքյան էջը։
«Արցախից տեղափոխված Կարապետ Կարապետյանին սիրով ընդունեցինք մեր ակադեմիա»,-ասված է հայտարարությունում։
«Պատանի նորեկ ունենք մեր ակադեմիայում Արցախից: Կարապետ Կարապետյանը համալրել է մեր պատանեկան թիմի շարքերը և կմարզվի մարզիչ Ռաֆայել Պալտաջյանի գլխավորությամբ: Երազանքը՝ դառնալ լավ ֆուտբոլիստ»,-գրել է ակումբն ու հրապարակել տեսանյութ: