Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ Կասիմ Հաջին հրավիրվել է Կոմորյան կղզիների ազգային հավաքական:
Կոմորյան կղզիների ընտրանին հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում ընկերական հանդիպում կանցկացնի Կաբե Վերդեի հավաքականի հետ:
Սա հավաքականների վերջին խաղն է Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերից առաջ, որոնք Աֆրիկայում մեկնարկելու են նոյեմբերին:
23-ամյա Հաջին ընթացիկ մրցաշրջանում «Արարատի» կազմում մասնակցել է 10 խաղի, դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
#AraratHupTur