Թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս մնացին Պեկինում անցկացվող զուգախաղի մրցաշարից։
Կիսաեզրափակիչ խաղում նրանք պարտվեցին հոլանդացի Ուեսլի Կուլհոֆին և բրիտանացի Նիլ Սկուպսկուն 6:7 (3:7), 2:6 հաշվով։
Հանդիպումը տևեց 1 ժամ 17 րոպե։
Եզրափակչում Կուլհոֆը և Սկուպսկին կխաղան Իվան Դոդիգ (Խորվաթիա)/Օսթին Կրայիչեկ (ԱՄՆ) և Սանտյագո Գոնսալես (Մեքսիկա)/Էդուարդ Ռոժե-Վասելին (Ֆրանսիա) զույգի հաղթողների հետ։