Ավստրալիայի բաց առաջնության ղեկավարությունը՝ ի դեմս Քրեյգ Թայլի, հայտարարել է 2024 թվականի մրցաշարի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին, ինչը պետք է նվազեցնի թենիսիստների ծանրաբեռնվածությունը։
Այսպիսով, 2024 թվականին Ավստրալիայի բաց առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ կսկսվի կիրակի օրը, ինչը նշանակում է, որ այն կլինի 15-օրյա:
Որոշում է կայացվել նաև կրճատել երեկոյան անցկացվող հանդիպումների քանակը։ Մրցաշարի առաջին փուլը երկուսի փոխարեն այժմ կտևի երեք օր։
Նշվում է, որ Australian Open 2024-ի նորամուծությունների փաթեթի մնացած մասը կհայտարարվի հոկտեմբերի 12-ին։