Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը մեկնաբանել է Պեկինում ընթացող ATP 500 մրցաշարի քառորդ եզրափակչում ֆրանսիացի Ուգո Համբերտի նկատմամբ տարած հաղթանակը։
«Ուրախ եմ, որ կարողացա բարձրացնել իմ մակարդակը կարևոր պահերին, բացառությամբ երկրորդ սեթում: Հիանալի է, որ այս դժվարին խաղում ես դեռ կարողացա ուժ գտնել՝ խաղը հաղթանակի հասցնելու համար։ Ուրախ եմ, որ հասել եմ կիսաեզրափակիչ: Երբ գալիս ես մրցաշարի, միշտ ցանկանում ես հնարավորինս հեռու գնալ: Ուրախ եմ, որ վաղը դեռ այստեղ եմ: Ինչքան առաջ ենք գնում, այնքան դժվար են հանդիպումները, այնքան դժվար են մրցակիցները։ Դա նորմալ է»,- Մեդվեդեւի խոսքը մեջբերում է ATP կայքը։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Մեդվեդևը կմրցի Ալեքսանդր Զվերևի հետ։