Թենիսիստներ Անդրեյ Ռուբլյովը և Կարեն Խաչանովը դուրս են եկել Պեկինում (Չինաստան) անցկացվող ATP-500 զուգախաղի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Կիրակի օրը Խաչանով-Ռուբլով զույգը հաղթել է ավստրիացիներ Ալեքսանդր Էրլերին ու Լուկաս Միդլերին։
Հանդիպումն ավարտվել է 7։5, 7։6 (7։4) հաշվով։
Եզրափակիչ դուրս գալու համար Ռուբլյովն ու Խաչանովը կխաղան Ուգո Նիս/Յան Զիելինսկի – Ուեսլի Կուլհոֆ/Նիլ Սկուպսկի զույգի հաղթողների հետ։