Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 2020-ի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը այն կարծիքին է, որ հունվարին ակումբը պետք է ուժեղացնի կազմը՝ ձեռքբերելով կամ Քրիստիան Էրիկսենին, կամ Դոնի Վան դե Բեկին կամ էլ Բրունո Ֆերնանդեշին։ Մինչդեռ Պերեսը համամիտ չէ այս տեսակետի հետ, քանզի մտածում է ամռանը Մբապեին գնելու մասին։
Հաղորդվում է, որ «արքայական» ակումբից հունվարին կարող են հեռանալ այն ֆուտբոլիստները, որոնք նման ցանկություն հայտնեն։
«Ռեալը» վաղը ՉԼ-ի խմբային փուլի երրորդ տուրում հանդիպելու է «Գալաթասարայի» հետ։