20-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Կլեման Լերնոն իր նորամուտն է նշել «Արարատի» կազմում:
IDBank Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում նա խաղադաշտ է մտել 64-րդ րոպեին՝ փոխարինելով Ալասան Ֆայեին:
Հիշեցնենք՝ Լերնոն ծնվել է 2003 թվականի փետրվարի 13-ին: Նա «Արարատ» է տեղափոխվել ֆրանսիական «Նանսի» ակումբից, որի երկրորդ թիմի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Լերնոն նաև 7 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում:
























































