Հոկտեմբերի 4-7-ը «Միկա» մարզադահլիճում կկայանա ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 15-րդ հուշամրաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի 2007-2009 թթ.-ին ծնված ըմբիշները։
Մրցաշարն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի և ՀԸՖ-ի հովանու ներքո։
Հոկտեմբերի 5-ին մրցումները կմեկնարկեն 11:00-ից։
Հոկտեմբերի 6-ին, մրցումների սկիզբը ժամը 11:00-ից, հանդիսավոր բացումը՝ 16:00-ին, եզրափակիչները բացման արարողությունից անմիջապես հետո։
Հոկտեմբերի 7-ին մրցումների մեկնարկը 11:00-ից, եզրափակիչները՝ 14:00-ից