Սեպտեմբերի 28-ին կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը։
Նիստի ընթացքում քննվել է «Ուրարտու» թիմի ֆուտբոլիստ Եվհենիի Ցիմբալյուկի (45102) կողմից մրցակցի
նկատմամբ մրցավարի հասցեին հայհոյանք հնչեցնելու փաստը՝ «Արարատի» դեմ սեպտեմբերի 24-ին կայացած խաղում (1-1):
Որոշվել է Ցիմբալյուկի նկատմամբ կիրառել ժամանակավոր միջոց՝ վերջինիս որակազրկել 5 օրով սկսած 2023 թվականի
սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ կամ մինչև թիվ ՊԼ-041 վարույթով համապատասխան որոշում կայացնելը: