Հոկտեմբերի 1-3-ը «Միկա» մարզադահլիճում կկայանա ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված Սուրբ Տրդատին և հայրենիքի համար նահատակված զինվորներին։
Մրցմանը կմասնակցեն 2010-2015 թթ.-ին ծնված ըմբիշները։
Մրցումները կկայանան հոկտեմբերի 2-ին և 3-ին, ժամը՝ 10:30-ից։
Հանդիսավոր բացումը նախատեսված է հոկտեմբերի 2-ին, ժամը՝ 14:00-ին։ Եզրափակիչները կկայանան բացումից անմիջապես հետո։