«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիներին և առաջարկում է թափուր աշխատատեղեր:
«Մեր դռները բաց են արցախցի մարզիչների առջև, ինչպես նաև պատրաստ ենք փորձաշրջան կազմակերպել երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Ակումբում առկա են նաև աշխատանքի այլ հնարավորություններ (իրավաբան, գրասենյակի մենեջեր, SMM մասնագետ, անվտանգության աշխատակիցներ, մաքրուհիներ, բանվորներ)»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։