Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Նոան» 4։2 հաշվով հաղթել էր «Վեսթ Արմենիային»։ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է կայացած խաղի մասին։
«Առաջին խաղակեսը, կարծում եմ, շատ լավ խաղացինք, հաշվի առնելով, որ «Վեստ Արմենիան» մեր առաջնությունում գնդակով խաղի առումով, կառուցումը գրոհի, առաջխաղացումը, ես գտնում եմ, որ լավագույն թիմերից մեկն է։ Եվ մենք չտվեցինք նրանց ոչինչ գնդակով խաղի ժամանակ, երբ որ մենք էինք պաշտպանվում։ Իսկ հակառակը, երբ մենք էինք գնդակով խաղում, այն ինչ պլանավորել էինք ինչպես պետք է գրոհեինք, կարծում եմ, որ իդեալականին մոտ ֆուտբոլ խաղացինք։
Բայց 2-րդ խաղակեսում ֆուտբոլիստները շատ դեպքերում կորցնում էին կենտրոնացվածությունը։ 2 գոլերն էլ ստանդարտ իրավիճակներից, մի քիչ ավելի լարվածություն մտցրեց։ Ընդհանուր առմամբ, գոհ եմ աշխատանքից, ցանկությունից, առաջին խաղակեսի շատ լավ որակից, 2-րդ խաղակեսի առումով, որակից ոչ այդքան»,- ասել է Արզումանյանը հետխաղային ասուլիսի ժամանակ։