Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Անապայում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր ընտրանուց պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը: Նրա եղբայրը 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը արժանացել է արծաթե պարգևի, իսկ 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 92 կգ քաշային Հովհաննես Փափազյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն ու 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ:
Թիմային հաշվարկում մեր ընտրանին գրավել է 2-րդ տեղը: Միջազգային այս մրցաշարին նախորդել էր նաև համատեղ ուսումնամարզական հավաք։
Մեր բռնցքամարտիկները նախապատրաստվում են Մոնտենեգրոյում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: