Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է չինական Չժուհայ քաղաքում ավարտված ATP-250 մրցաշարում։
Վճռորոշ խաղում աշխարհի 15-րդ ռակետ Խաչանովը հաղթել է ATP-ի դասակարգման աղյուսակի 46-րդ հորիզոնականում գտնվող ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկային:
Խաչանովը հաղթել է 7:6 (7:2), 6:1 հաշվով։
Այսպիսով, 27-ամյա թենիսիստը նվաճեց իր հինգերորդ տիտղոսը ATP-ի մրցաշարերում և առաջինը 2018 թվականի նոյեմբերից հետո, երբ Փարիզում հաղթեց սերբ Նովակ Ջոկովիչին։