2020 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր, աշխարհի նախկին ութերորդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Չինաստանի Չժուհայ քաղաքում ընթացող ATP-250 մրցաշարի եզրափակիչ, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 981 785 դոլար։
Կիսաեզրափակիչ խաղում Խաչանովը 7:5, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 33-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Կորդային (4): Թենիսիստների հանդիպումը տեւել է 1 ժամ 50 րոպե։
Եզրափակչում Խաչանովը կհանդիպի Յոսիհիտո Նիսիոկա (Ճապոնիա) — Ասլան Կարացև (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:
Նշենք, որ աշխարհի 15-րդ ռակետ Խաչանովն այս մրցաշարում ուներ ամենաբարձր վարկանիշը: