Հոկտեմբերի 8-14-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին, ամենայն հավականությամբ, կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք այժմ Անապայում ուսումնամարզական հավաքի են մասնակցում:
Կազմակերպիչները սահմանել են մրցանակային հիմնադրամ, որը հավասար է 507,000 ԱՄՆ դոլարի: Հաղթողները կստանան 15,000, երկրորդ տեղը զբաղեցնողները՝ 10,000 , երրորդ և չորրորդ մրցանակակիրները ՝ 5,000, իսկ հինգերորդը ՝ 1,000 դոլար:
Եզրափակիչը նախատեսվում է անցկացնել բացօթյա ասպարեզում: Մրցավարտին կհաջորդի համերգ՝ Հին Բուդվայում:
Գավաթի խաղարկության անցկացման որոշումը կայացել է EUBC կոնգրեսում: Ի դեպ, Բուդվայում տեղի են ունեցել միջազգային բազմաթիվ մրցաշարեր