Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Չժուհայի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչ փուլում Խաչանովը հանդիպեց ամերիկացի Մակենզի Մակդոնալդին ու հաղթեց 4:6, 6:4, 6:4 հաշվով։
Խաչանովը ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը և Չժուհայի մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող ռակետն է։
Եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կպայքարի ամերիկացի Սեբաստիան Կորդայի և արգենտինացի Թոմաս Էտչևերիի միջև հանդիպման հաղթողի հետ։