Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում ԲԿՄԱ-ն 2։1 հաշվով հաղթեց «Վանին»։
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Սերոժ Թիթիզյանը։
67-րդ րոպեին «Վանից» հաշիվը հավասարեցրեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Վանի» ֆուտբոլիստ Դեու Դոսան։
84-րդ րոպեին «Վանի» ֆուտբոլիստ Վիլյամս Իպեյեի ինքնագոլը հաղթանակ պարգևեց բանակայիններին։
ԲԿՄԱ-ն այս հաղթանակից հետո 13 միավորով 5-րդ տեղում է։ «Վանը» 4 միավորով 9-րդն է։