Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Չինաստանի Չժուհայ քաղաքում ընթացող ATP-250 մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է ավստրալացի Ալեքս Բոլտին։
Խաչանովը երկու սեթում վստահ հաղթեց մրցակցին՝ 6:4, 6:4: Խաղը տևեց 1 ժամ 48 րոպե։
Մրցաշարի քառորդ եզրափակչում Խաչանովը կխաղա ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի հետ։
Չժուհայի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 981 հազար դոլար։