«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ ակումբը շուտով կհայտարարի իր պայմանագրի երկարաձգման մասին։
Սպասվում է, որ 43-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։
«Պայմանագիրը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի օր առաջ, այդ մասին շուտով կհայտարարվի։ Չգիտեմ՝ երբ, բայց շուտով»,- Չավիի խոսքն է մեջբերում Sport.es-ը։