«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը «Շիրակի» հետ IDBank Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մրցավեճում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղն է անցկացրել:
Մուրադյանը 269 խաղ անցկացրել է ՀՀ առաջնություններում, 31-ը՝ ՀՀ գավաթի, 1-ը՝ Սուպերգավաթի, 27-ը՝ եվրագավաթների խաղարկություններում, 11 անգամ կրել է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, նույնքան խաղ էլ անցկացրել է երիտասարդական հավաքականում: