Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում երեկ կայացավ «Նոա»-«Փյունիկ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0-1 հաշվով։
«Փյունիկի» մարզիչ Ռոման Մոնարևն իր կարծիքն է հայտնել այս խաղի վերաբերյալ․
«Շատ լավ էինք պատրաստվել հանդիպմանը, լավ ուսումնասիրել էինք մրցակցին, գիտեինք նրանց թույլ և ուժեղ կողմերը։
Մեր թիմի ֆուտբոլիստի հեռացումը փոփոխություն մտցրեց մեր խաղում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին բնավորություն ցուցաբերելու, կարգապահ խաղ ցուցադրելու համար։ 10 հոգով մենք շարունակում էինք պայքարել հաղթանակի համար»,- ասել է Մոնարևը։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․
Այս խաղից հետո «Նոան» 12 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Փյունիկը» 20 միավորով միանձնյա գլխավորում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։