Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում երեկ կայացավ «Նոա»-«Փյունիկ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0-1 հաշվով։
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանն իր կարծիքն է հայտնել այս խաղի վերաբերյալ․
«Շատ լավ սկսեցինք առաջին խաղակեսը։ Երկրորդ խաղակեսում մրցակցի կարմիր քարտից հետո վատ ֆուտբոլ խաղացինք, «Փյունիկն» արժանիորեն հաղթեց, շնորհավորում եմ «Փյունիկին»»,- ասել է Արզումանյանը։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․
Այս խաղից հետո «Նոան» 12 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Փյունիկը» 20 միավորով միանձնյա գլխավորում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։