«Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը «Փյունիկի» հետ IDBank Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղում ֆուտբոլային կարիերայում պաշտոնական 450-րդ հանդիպումն անցկացրեց, հայտնում է մրցաշարի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այդ խաղերից 157-ն անցկացրել է հայկական երկու թիմերում, 233-ը՝ արտասահմանյան 3 ակումբներում: Հայաստանի ազգային հավաքականում Համբարձումյանը մասնակցել է 50 խաղի, 10 հանդիպում էլ անցկացրել է երիտասարդական հավաքականում