Հայաստանի հավաքականի և «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն «Արարատի» հետ IDBank Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մրցավեճում Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։
Վսևոլոդ Երմակովից (156 խաղ) հետո Չանչարևիչը դարձավ Հայաստանի առաջնություններում 150 խաղի սահմանագիծը հատած այլազգի երկրորդ դարպասապահը:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը IDBank Պրեմիեր լիգայում առավել շատ հանդիպումների մասնակցած սերբ ֆուտբոլիստն է։