Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել 77 կգ քաշայինների կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 3։1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։
Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ։
Հիշեցնենք՝ Մալխասը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի նկատմամբ։ 1/8 եզրափակչում արդեն հայ ըմբիշը 9-1 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բուրին: Ամոյանը
Նշենք՝ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ: