Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ազատ ոճի ըմբշամարտի մեր ընտրանին Աշխարհի առաջնությունում նվաճում է 3 մեդալ, որից երկուսը՝ օլիմպիական քաշում՝ նվաճելով ՕԽ ուղեգրեր:
Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը 7-րդն է:
Հիշեցնենք՝ ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը: Հարությունյանն ու Թևանյանը նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են ապահովել:
Սեպտեմբերի 22-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Նշենք՝ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ: