Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին Il Messaggero-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կարող է վերադառնալ «Ռոմա», եթե ակումբի ղեկավարությունը փոխվի: Հիշեցնենք, որ վերջերս Տոտին հեռացավ հռոմեական թիմից՝ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով:
«Եթե նրանք ինձ զանգահարեին, ես կպատասխանեի այդ զանգին: Ես կգնահատեի առաջարկը: Երբեք մի ասա երբեք»,- ասել է Տոտին։