Պեկինում կայանալիք ATP-500 շարքի մրցաշարին չեն մասնակցի Թեյլոր Ֆրիցը (աշխարհի 9-րդ ռակետ) և Ֆրենսիս Տիաֆոն (աշխարհի 13-րդ ռակետ), ինչպես նաև Պաբլո Կարրենո Բուստան (վարկանիշում 191-րդ տեղ), որը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 3,633,875 դոլար։
Պաբլո Կարրենո Բուստան կորտ դուրս չի եկել փետրվարից արմունկի վնասվածքի պատճառով: Իսպանացին ժամանակ չունի վերականգնվելու, ինչն էլ պատճառ է դարձել, որ նա դուրս մնա մրցաշարից։