Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել ֆրանսիացի կիսապաշտպան Կլեման Լերնոյի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կլեման Լերնոն ծնվել է 2003 թվականի փետրվարի 13-ին: 20-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:
Նա «Արարատ» է տեղափոխվել ֆրանսիական «Նանսի» ակումբից, որի երկրորդ թիմի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Լերնոն նաև 7 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում: