Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ այս մրցաշրջանում բաց է թողնելու Շանհայի (Չինաստան) Մասթերսը, ինչպես նաև դիմել է չինացի երկրպագուներին։
«Երկար տարիներ աշխարհի շատ վայրերում իմ ստացած լավագույն աջակցությունը եղել է Չինաստանում: Շանհայը միշտ եղել է մրցաշրջանի իմ ամենասիրած մրցաշարերից մեկը: Ես կկարոտեմ իմ երկրպագուներին։ Հուսով եմ, որ հետագայում կարող եմ վերադառնալ այնտեղ և կրկին խաղալ բոլորիդ ներկայությամբ»,- սոցցանցում գրել է թենիսիստը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Նովակ Ջոկովիչը դարձել էր US Open-ի չեմպիոն, ապա մասնակցել Դեւիսի գավաթի խմբային փուլի հանդիպումներին։
Շանհայում մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 4-ից 15-ը։