Աշխարհի 41-րդ ռակետ, բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը հետխաղյա հարցազրույցի ժամանակ արտասվել է Դեւիսի գավաթի խաղում շվեյցարացի Լեանդրո Ռիդիին հաղթելուց հետո։
Մարեյն ասել է, որ բաց է թողել իր տատիկի հուղարկավորությունն այսօր՝ Դևիսի գավաթում խաղալու համար և այս հաղթանակը նվիրում է նրան։ Սրանից հետո բրիտանացին արտասվել է հենց կորտում։
Էնդի Մարեյը երեք սեթանոց խաղում հաղթել էր Լեանդրո Ռիդիին և իր թիմին առաջին հաղթանակը բերել Դևիսի գավաթի B խմբում Մեծ Բրիտանիա-Շվեյցարիա դիմակայությունում։