«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ կարոտում է իսպանացի Ռաֆայել Նադալի և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի խաղը։
«Անձամբ ես նրանց այնքան էլ շատ չեմ կարոտում, բայց կարոտում եմ նրանց խաղը, քանի որ Նադալն ու Ֆեդերերը լեգենդար թենիսիստներ են», – Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Նադալը վնասվածք էր ստացել ամերիկացի թենիսիստ Մաքենզի Մակդոնալդի հետ հունվարի 18-ին կայացած Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ շրջանի խաղում։ Դրանից հետո իսպանացին դուրս չի եկել կորտ։
Ֆեդերերը կարիերան ավարտեց 2022 թվականի սեպտեմբերին։