Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը պատասխանել է 2023 թվականի US Open-ի հաղթողի համար մրցանակային գումար օգտագործելու պլանների մասին հարցին։
«Ոմանք ասում են, որ պարտքերը փակելու են, բայց ես 19 տարեկան եմ, պարտք չունեմ։ Ես դեռ ապրում եմ ծնողներիս հետ, ուստի պարտք չունեմ։ Ես քոլեջ չեմ գնացել, ուստի ուսման վարձեր չունեմ: Ես շատ երիտասարդ եմ, և ծնողներս ինձ երբեք չեն դրել այնպիսի իրավիճակում, որ ես պարտքերի մեջ հայտնվեմ: Հետեւաբար, առայժմ վճարելու ոչինչ չունեմ»,- Գաուֆի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն:
Հիշեցնենք, որ US Open 2023-ի եզրափակիչ խաղում Գաուֆը 2:6, 6:3, 6:2 հաշվով հաղթել է բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկային։
Ամերիկացու համար այս հաղթանակն առաջինն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։