Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար։ Այն ներառում է 25 խաղացող:
Դարպասապահներ՝ Ռամսդեյլ, Ռայա, Հիլսոն;
Պաշտպաններ՝ Սոարես, Սոուզա, Զինչենկո, Տոմիյասու, Ուայթ, Կիվիոր, Գաբրիել դոս Սանտոս, Սալիբա;
Կիսապաշտպաններ՝ Պարտի, Ժորժինյո, Ռայս, Էլ-Նենի, Էդեգոր, Հավերց, Վիեյրա, Սմիթ-Ռոու;
Հարձակվողներ՝ Տրոսարդ, Սակա, Մարտինելի, Նելսոն, Նկետիա, Ժեզուս:
Խմբային փուլում «Արսենալը» կխաղա «Սևիլիայի», ՊՍՎ-ի և «Լանսի» հետ: