Կանանց թենիսի ասոցիացիան թարմացրել է թենիսիստուհիների վարկանիշային աղյուսակն իր պաշտոնական կայքում:
Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոն գլխավորել է վարկանիշը US Open-ի եզրափակիչ դուրս գալու շնորհիվ, որտեղ պարտվել է ամերիկացի Կորի Գաուֆին։
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում 75 շաբաթ անցկացրած Շվյոնտեկը նահանջել է 2-րդ տեղ։ Գաուֆը եզրափակում է լավագույն եռյակը (+3):
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը բարձրացել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 63-րդ տեղը։
Լավագույն տասնյակը․