Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, թարմացվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշը գլխավորել է սերբ Նովակ Ջոկովիչը, ով դարձել է US Open-ի հաղթող։
Եզրափակչում նա հաղթեց ռուս Դանիիլ Մեդվեդևին, ով պահպանեց վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Իսպանացի Կարլոս Ալկարասը նահանջել է երկրորդ տեղ։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է չորս դիրք և ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը։