Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Հայաստանի հետ վաղը կայանալիք խաղից պատասխանել է լրագրողների հարցերին։
«Շատ բարդ հանդիպում ենք ակնկալում։ Հայաստանի հավաքականն արդեն հաղթել է Ուելսին, Լատվիային, ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հետ։ Վերջին խաղում տեսանք, որ Հայաստանի հավաքականը շատ կոմպակտ, ագրեսիվ ու արագ ֆուտբոլ է խաղունմ։ Շատ լուրջ ենք մոտենում վաղվա խաղին և իսկապես շատ բարդ խաղ ենք ակնկալում»,- ասել է Դալիչը։
Անդրադառնալով երկու տարի առաջվա տարբերություններին՝ Դալիչը նշել է՝ Հայաստանի հավաքականը հիմա շատ ավելի ագրեսիվ, երբեմն բաց ֆուտբոլ է խաղում․ «Վաղվա խաղին մոտենում ենք 3 միավոր վաստակելու տրամադրությամբ, բայց հեշտ խաղեր չեն լինում։ Ամեն դեպքում խաղալու ենք հաղթանակի և դարպասն անառիկ պահելու համար»։
Հարց է հնչել նաև այն մասին՝ արդյոք , ըստ մասնագետի, Հայաստանի հավաքականը պոտենցիալ ունի՞ խոշոր մրցաշարերի մասնակցելու․ «Մի փոքր զարմացած եմ ձեր թիմի լավ խաղից։ Շատ լավ հանդիպումներ եք անցկացրել Ուելսի, Լատվիայի և Թուրքիայի հավաքականների դեմ։ Հույս ունեմ՝ կկարողանանք միասին որակավորվել Եվրո-2024-ին։ Դուք իսկապես արժանի եք։ Թեև հեշտ չի լինի։ Եթե ձեր հավաքականը 4 գոլ է խփել Քարդիֆում, արդեն իսկ հարգանքի է արժանի։ Շատ լավ թիմ ունեք, ու դրանում նաև նոր մարզիչն ու նոր խաղացողներն ունեն իրենց ներդրումը»,- ասել է Դալիչը։